«Իրավունք չունեմ բանակցել Արցախի անունից». Փաշինյանը խաբել է. մաս 20.«Ժողովուրդ» 

 

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ: Արցախում իր ելույթներից մեկում Փաշինյանն առաջ էր տանում բազմիցս ներկայացված իր թեզերից մեկը՝ ինքն իրավունք չունի բանակցելու Արցախի անունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«…Շատ կարեւոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաեւ կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»։

2018 թվականից մինչեւ օրս, այսինքն՝ չորս տարիների ընթացքում, Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղանին, Փաշինյանը շարունակեց բանակցել Արցախի անունից, եւ ավելին՝ Ժողովրդի ինքնորշման իրավունքի մասին հայտնի տերմինը եւս մոռացության մատնվեց: Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարությունում նշվում է ոչ թե «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» ձեւակերպումը, այլ այն փոխվել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձեւակերպմամբ:

Ընդ որում՝ այս արտահայտությունից դժգոհել է նաեւ ղարաբաղյան կողմը: Ստացվում է՝ այս չորս տարիների ընթացքում Փաշինյանը այս հարցով եւս հերթական անգամ խաբել է քաղաքացիներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

2 × two =