Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության մեջ շատ հետաքրքիր նյուանս կար..Նարեկ Սամսոնյան

 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար  Նարեկ  Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության մեջ շատ հետաքրքիր նյուանս կար: Գագիկ Ջհանգիրյանը խոսում էր երկիրը դրսից կառավարելու մասին, ինչի մասին երեկ հարցազրույցումս ևս խոսել եմ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ջհանգիրյանը, ինչքան էլ չուզի, բայց ապացուցում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, երբ ՀՀ երրորդ նախագահը նշում էր, որ այն ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ: Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում պնդում էր, որ Հայաստանի զարգացման մասին նման ուժերի պատկերացումները չեն համընկնում Սերժ Սարգսյանի իշխանության պատկերացումների հետ: (Մեկնաբանություններում
բառացի կմեջբերեմ Սերժ Սարգսյանի հետ Մհեր Մկրտչյանի ունեցած հարցազրույցի այդ հատվածը)
Սա գալիս է ապացուցելու այն փաստը, որ 2018 թվականից հետո Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող խամաճիկը կառավարվում է դրսի ուժերի կողմից, ում պետք չէին, որ Ղարաբաղը անկախություն ստանա, Հայաստանը զարգանա ու երկիրը հեղինակություն ունենա միջազգային ասպարեզում:
Վստահ եմ, նման շատ ձայնագրություններ և այլ ապացույցներ կհրապարակվեն, որոնք կապացուցեն, որ այն, ինչի մասին ժամանակին հայտարարում էր ու ահազանգում Սերժ Սարգսյանը իրական մարտահրավերներ էին ու ապացուցում էին, թե ովքեր են իրապես մտածել ու շարունակում մտածել Հայաստանի ու Արցախի զարգացման ու ապագայի մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

9 + fourteen =