Բացահայտվել է Տերյան փողոցում կատարված բնակարանային գողությունը. մեկ անձ ձերբակալվել է

 

Դեպքը մարտի 23-ին էր եղել: Տերյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, օգտվելով բնակարանի դուռը կողպված չլինելու հանգամանքից, համակարգիչ էին գողացել: Ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից. օտարերկրացի տանտիրուհին, պարզելով եղելությունը, 1-02 էր զանգել: Գողությունը ժամը 15.20-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում էր եղել:
Հաղորդումից երկու ամիս անց ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժիների քրեական հետախույզների համագործակցության արդյունքում պարզվեց բնակարանային գողությունը կատարելու մեջ կասկածվող տղամարդու ինքնությունը. 44 տարեկան էր, մշտական բնակության վայր չուներ։ Հունիսի 17-ին էլ պարզվեց նրա գտնվելու վայրը: Նա հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական մարմնին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք և ձերբակալվեց: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով