Աշտարակի քրեական հետախույզները 20 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

 

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Հունիսի 18-ին ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ոսկեվազ համայնքում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 54, 53 և 28 տարեկան երեք տղամարդու՝ վերջինիս վարած «Հոնդայով» հանդերձ։ 54-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Նա ոստիկաններին հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է պատրաստել վայրաճ կանեփի տերևներից:
Նշանակավել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով