Այս իշխանության հեռացման իրատեսական ճանապարհը այնպիսի օրակարգի ձևավորումն է, որն ընդունելի կլինի հասարակության ստվար զանգվածի կողմից.Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը   գրում է/

Շարժման կենսունակությունը կախված է գաղափարական հիմքից։ Այս իշխանության հեռացման իրատեսական ճանապարհը այնպիսի օրակարգի ձևավորումն է, որն ընդունելի կլինի հասարակության ստվար զանգվածի կողմից։ Իսկ երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց հիմնականում երեք խնդիր է հուզում.
ա) փրկել պետականությունը այս կործանարար իշխանությունից
բ) ապրել սոցիալապես ապահով, այսինքն վստահություն ունենալ, որ հաջորդ իշխանությունը սոցիալ-տնտեսական զարգացման իրագործելի ծրագրեր է կյանքի կոչելու։
գ) ապրել անվտանգ և պաշտպանված։
Սրանք այն ուղղություններն են, որոնցով շարժումը կլինի կենսունակ և մենք կհասնենք մեր նպատակին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով