Գեղարքունիքում բախվել են ԱՄՆ քաղաքացու Renault Duster-ն ու ՌԴ քաղաքացու Nissan-ը. կա վիրավոր

 

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20–ի սահմաններում ԱՄՆ քաղաքացի, 38-ամյա Լև Դաշեսկիինը իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել է ՌԴ քաղաքացի, 31-ամյա Վլադիմիր Կոնստանտինովի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Վ. Կոնստանտինովի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 30-ամյա Անաստասիա Կորոտկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով