Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը;
Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 6/77 հասցեում գտնվող տարածքում Honda մակնիշի էքսկավատորը շրջվել է, և վարորդը արգելափակվել է ու մնացել էքսկավատորի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարներն ու պարեկները նշված հատվածում աշխատանքներ կատարող բանվորների հետ վերամբարձ կռունկով նախ մասամբ բարձրացրել են կողաշրջված էքսկավատորը, ապա տակից դուրս են բերել 62-ամյա Գուրգեն Ղազարյանին։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Ա. Դադոյանի ուղեկցությամբ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը, ինչպես նաև 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի կրտսեր պարեկ Դավիթ Ենոքյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Շենգավիթի բաժն հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նորիկ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։