Արտակարգ դեպք՝ Երևանում. Honda էքսկավատորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել և հայտնվել է փոսում. վարորդին, ում տեղափոխել են հիվանդանոց, էքսկավատորի տակից դուրս են բերել փրկարարները

 

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս  մասին տեղեկացնում  է  shamshyan.com-ը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 6/77 հասցեում գտնվող տարածքում Honda մակնիշի էքսկավատորը շրջվել է, և վարորդը արգելափակվել է ու մնացել էքսկավատորի մեջ։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Փրկարարներն ու պարեկները նշված հատվածում աշխատանքներ կատարող բանվորների հետ վերամբարձ կռունկով նախ մասամբ բարձրացրել են կողաշրջված էքսկավատորը, ապա տակից դուրս են բերել 62-ամյա Գուրգեն Ղազարյանին։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Ա. Դադոյանի ուղեկցությամբ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը, ինչպես նաև 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի կրտսեր պարեկ Դավիթ Ենոքյանը։

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Շենգավիթի բաժն հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նորիկ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով