Ամփոփվեցին «լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները. ինչպե՞ս է քվեարկել «Փաստը». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները: ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ հավաքելով 58 միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած, իսկ ներկայումս «Արարատ-Արմենիա» տեղափոխված հարձակվող Ուգո Ֆիրմինուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

56 միավորով երկրորդ հորիզոնականում է մրցաշրջանը «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած հարձակվող Սերժ Դեբլեն: 28 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը:

Հավաքելով 97 միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

61 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը: 27 միավորով լավագույն եռյակը եզրափակել է նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» գլխավորած, իսկ ներկայումս «Ուրարտուն» գլխավորող Դմիտրի Գունկոն: Հավելենք, որ քվեարկությանը մասնակցել է նաև «Փաստ» օրաթերթը: Մեր ընտրությունն այսպիսի տեսք ունի.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լավագույն ֆուտբոլիստ

1. Հրայր Մկոյան,«Արարատ»

. Սերժ Դեբլե, «Արարատ»,«Փյունիկ»

3. Ստյոպա Մկրտչյան, ԲԿՄԱ

Լավագույն մարզիչ

1. Եղիշե Մելիքյան, «Փյունիկ»

2. Վահե Գևորգյան, «Նորավանք»

3. Վարդան Բիչախչյան, «Արարատ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով