Պատերազմում պարտված իշխանությունը չի կարող բանակցել խաղաղության պայմանագիր. Արթուր Ղազինյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

Ինչու պետք է հեռանա այս իշխանությունը.

  1. Պատերազմում պարտված իշխանությունը ՉԻ ԿԱՐՈՂ բանակցել խաղաղության պայմանագիր, քանի այդ խաղաղությունն անմիջապես վերածվում է անվերապահ կապիտուլյացիայի.
  2. Իշխանության փոփոխությունը հանգեցնում է գլխավոր բանակցողի փոփոխության, ինչը զրոյացնում է նախկին բանակցողի կողմից ձեռք բերված բոլոր բանավոր պայմանավորվածություններն ու ստանձնած պարտավորությունները.
  3. Գլխավոր բանակցողի փոփոխությունը կասեցնում ու սառեցնում է բոլոր տեսակի բանակցությունները, քանի որ նոր բանակցողը չի ընդունում իր նախորդի ձեռք բերած պայմանավորվածություններն ու պարտավորությունները.
  4. Իշխանության հեռացումից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որը չունի մանդատ բանակցել և ստորագրել որևէ ռազմավարական նշանակության փաստաթուղթ.
  5. Աշխարհի բոլոր պետությունները ընդունում են այն փաստը, որ ժամանակավոր կառավարությունները չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին և չունեն մանդատ բանակցելու ու ստորագրելու որևէ փաստաթուղթ.
  6. Ժամանակավոր կառավարությունը՝ կասեցնելով վտանգավոր ու պրտվողական բանակցությունները, ստանում է շունչ քաշելու ժամանակ և հնարավորություն հաշտեցնել հասարակությունը, վերակազմակերպել պետական կառավարման համակարգը, բարձրացնել պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը և վերականգնել հանրության հավատը, հարգանքն ու վստահությունը պետության նկատմամբ.
  7. Հնարավորություն է ստանում վերակազմակերպել, վերակառուցել, արդիականացնել ՀՀ Զինված ուժերը, համալրել նոր զինատեսակներով և բարձրացնել ՀՀ ԶՈւ մարտունակությունը.
  8. Նշված աշխատանքներն ավարտելուց հետո կազմակերպվում են արտահերթ ընտրություններ՝ համընդհանուր ազգային ու պետական շահի վրա հիմնված լեգիտիմ և ուժեղ ազգային իշխանության ձևավորման նպատակով.
  9. Նոր ընտրված իշխանությունը՝ ամուր պետականության, կոնսոլիդացված հասարակության և մարտունակ բանակի հիմքի վրա վերսկսում է բոլոր բանակցությունները, բայց արդեն հավասարի և ուժեղի դիրքերից՝ համազգային նպատակների իրականացման ու պաշտպանության հանձնառությամբ:

Շատերին հետաքրքրում հարցը. կլինի՞ արդոք պատերազմ իշխանության փոփոխությունից հետո.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՜Չ, չի լինի, քանի որ Ադրբեջանն այդ իրավիճակում չի կարող ստանալ թույլտվություն պատերազմ սկսելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսօր հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի խաղաղապահների, ՀԱՊԿ համակարգով և Իրանի ռազմավարական շահերի համակցությամբ:

Ադրբեջանն ու Թուրքիան այսօր չեն կարող պատերազմ սկսել Ռուսատանի և Իրանի դեմ, իսկ Հայաստանի ժամանակավոր կառավարության որոշումը չվարել բնակցություններ առավել քան լեգիտիմ է և կընդունվի միջազգային հանրության կողմից:

Կարդալով վերը նշվածը, դեռ կա՞ն կասկածներ, որ այս իշխանության հեռացումը բխում է Հայաստանի ազգային ու պետական, ինչպես նաև ցանկացած Հայ մարդու շահերից:

Հ.Գ. Եթե ունեք հարցեր, պատրաստ եմ պատասխանել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով