Monthly Archives: Մայիսի 2022

Հայկ Սարգսյանին և իր ընտանիքին պարզ է,որ նոր չեն թիրախավորել.Վահան Բաբայան

Հայկ Սարգսյանին և իր ընտանիքին պարզ է,որ նոր չեն թիրախավորել և հեչ կապ չունի,որ երեկվա ծեծ ու ջարդի հետ Հայկը կարող է կապ չունենալ,կարող էին Հայկին կողքի սրճարանից էլ բերման ենթարկել քանի որ նա Հայկ Սարգսյանն է:Այս մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը: Կառավարական 3-րդ մասնաշենքի շրջափակման ժամանակ Հայկ Սարգսյանը բախումներին… Կարդալ ավելին »

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

  Մայիսի 30-ին, ժամը 17։10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են երկու «KamAZ» մակնիշի բեռնատարներ (վարորդներ՝ Ն. Ա. և Ա. Ք., ծնված 1986 թ․), ինչի… Կարդալ ավելին »

Դատավորները չեն հասցնում քննել գործերը. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագիծ է մշակել, որը վերաբերում է դատավորներ ընտրելու կարգին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ-ն առաջարկում է դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն:… Կարդալ ավելին »

Նախկին պետի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է. նոր մանրամասներ անպիտան զենքի գործով. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին: Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին է։ Գործը քննվում… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսային համաներում Մոսկվայում. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի մեկից Մոսկվայում «կորոնավիրուսային համաներում» կմեկնարկի. կորոնավիրուսի հետեւանքով տուգանված քաղաքացիներն ու բիզնեսը կարող են վերադարձնել պետբյուջե մուծած գումարները, բացի այդ, նշանակված, բայց դեռեւս չվճարված տուգանքները կարող են չեղարկվել: «Կորոնավիրուսային համաներման» մասին համապատասխան որոշում է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Միջոցառումն իրականացվում է քաղաքացիներին ու բիզնեսին համընդհանուր պատժամիջոցների շրջանակներում օգնություն ցուցաբերելու… Կարդալ ավելին »

Որ նախարարության աշխատակիցներն էին երեկ ակտիվ. «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դիմադրության շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ լուրջ բախումներ եղան։ Մի շարք քաղաքացիներ հայտնվեցին ոստիկանության բաժանմունքներում, ոմանք՝ հիվանդանոցում։ Ցուցարարները պահանջում էին ներս թողնել ընդդիմադիր պատգամավորներին, որ նրանք հանդիպեն նախարարների հետ եւ հարց ուղղեն՝ կո՞ղմ են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Հանդիպում չեղավ,… Կարդալ ավելին »

ՔՊ-ական մի քանի պատգամավորներին հսկում են. «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է. Ավելի քան մեկ ամիս ձգվող ընդդիմության փողոցային պայքարի դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի եւ պետության պաշտպանության ներքո։ Իշխանական թիմից կան մարդիկ, որոնք պայքարի հենց սկզբից շուրջօրյա գրաֆիկով հետեւում են պայքարին, ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անում, ստատուսներ գրում, Փաշինյանին կրծքով պաշտպանում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նրանցից ամենաակտիվներին իշխանությունը հատուկ պաշտպանության… Կարդալ ավելին »

Վերին Արտաշատ բնակավայրում շչակ է գործարկվելու

  Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:Այս  մասին տեղեկացնում  է  ՀՀ  ԱԻՆ-ը: Խնդրում ենք չանհանգստանալ:

Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

  Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ին և 31-ին, հունիսի 1-4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 30-ին և 31-ին, հունիսի 2-4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին… Կարդալ ավելին »

Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

  Մայիսի 30-ին, ժամը 15։42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Chinvan 804» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1965 թ.) դաշտում կողաշրջվել է փոսի մեջ․ վարորդը տեղում… Կարդալ ավելին »