Monthly Archives: Մայիսի 2022

Ավետիք Չալաբյանը երախտագիտություն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար

  Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանը փաստաբանների միջոցով իր խորին երախտագիտությունն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար: Ավետիք Չալաբյանն իր ուղերձում մասնավորապես նշում է. «Սիրելի՛ գործընկերներ, համախոհներ, հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս դժվարին ու կարևոր պահին իմ կողքին լինելու, անվերապահ աջակցելու, քաջալերելու և հավատալու համար։ Այս պահին ձեր սատարումն անգնահատելի… Կարդալ ավելին »

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատված.Տիգրան Աբրահամյան

  Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատված: Այս  մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը:   Նա, մասնավորապես, նշել է. «Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։ Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ… Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսության մռայլ հեռանկարները՝ գլոբալ ռեցեսիայի կանխատեսումների ֆոնին. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է«Համաշխարհային տնտեսությունը հատկապես վերջին շրջանում շատ բարդ խնդիրների է բախվում։ Համավարակի շարունակվող բռնկումների (օրինակ՝ Չինաստանում) և Ուկրաինայում ռազմական էսկալացիայի պատճառով մի շարք ուղղություններով ճգնաժամային իրավիճակն ավելի է խորանում։ Առաջին հերթին խաթարվել է գլոբալ մատակարարումների շղթան, դրան էլ գումարվել է հումքային մատակարարումների գործում էական դերակատարություն ունեցող Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը,… Կարդալ ավելին »

Ձախողումներ ու ամլություն. ինչո՞ւ առաջ չեն մղվում հայկական շահերը. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է«Թվում է՝ պատերազմից հետո բազմաթիվ ուղղություններով Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվ աշխատանքներ տանեին միջազգային հանրության գործընկերների հետ և համառ ջանքերի միջոցով գոնե ինչ-որ արդյունքների հասնեին։ Ի մասնավորի, յուրաքանչյուր առիթով հարկ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հանցագործությունների իրականացման թեման: Բայց գոնե հրապարակային տեղեկատվության հենքով կարելի է արձանագրել, որ այդ ամենը փաստացի չի կատարվում… Կարդալ ավելին »

24 ժամ ջուր չի լինի

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Որքան սուտը մեծ է, այնքան ավելի հեշտ է մարսվում իր ընտրողների կողմից». «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է«Կառավարության՝ մայիսի 26-ի նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե «ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան: Հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած… Կարդալ ավելին »

Անգամ ամենահուսահատ ու անելանելի թվացող վիճակներում ելքեր ու լուծումներ կան. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է«Փիլիսոփայության մտքի պատմությանն էլ դեռևս հայտնի չէ մարդկային այն տեսակի բնորոշումը, որ չի սովորում, դասեր չի քաղում ո՛չ իր սխալներից և ո՛չ էլ ուրիշի: Այդ տեսակի մեջ երևի նաև մենք ենք, որ դարեր շարունակ կրկնում ենք նույն սխալներն ու դասեր չենք քաղում դրանցից, որ մեր մի զգալի զանգվածը հաշտվում է պարտության,… Կարդալ ավելին »

Արբանյակը վարձել ենք Booking-ի նման, ինչպես հյուրանոցային համար ես բրոնյա անում․ «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ. – Հաղորդագրություն եղավ հայկական արբանյակի արձակման մասին՝ Space-X ընկերության կողմից: Սա որակվում է որպես նոր դարաշրջան Հայաստանի պատմության մեջ: Սրա հետ կապված՝ ի՞նչ կարող եք ասել:  – Իհարկե, սա նորություն է: Մինչեւ հիմա մշտական արբանյակ չունեինք, հիմա ունենք: Սակայն ուզում եմ Ձեզ ասել, որ այս պահի դրությամբ երկրագնդի շուրջ պտտվում է 2 հազար 500 արբանյակ, որոնց կեսից ավելին կոմերցիոն է: Մոտ 100 երկիր մշտական եւ պարբերական հիմունքներով օգտվում է արբանյակային… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:30-16:30 Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Շահսուվարյան փ. 3, 4, 5, 6, 8Ա շենքեր, Շիրվանզադեի փ. 3, 7, 9, 10, 11 շենքեր, Մամիկոնյանց… Կարդալ ավելին »

Տեղադրեմ տեսանյութը, թող տեսնեն իրենց հերոս հորը…Մակինյանը`ոստիկանի մասին

Ոստիկանի համազգեստով չհարգելի անձ, ասեմ իմացիր, մազերից քաշելով բերման ես ենթարկում անչափահասի, տանը կպատմես երեխաներիդ, իսկ ես տեղադրեմ տեսանյութը, թող տեսնեն իրենց հերոս հորը… Եթե բախտդ բերի, կհանդիպենք դատարանում…Տեսանոթին կից  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել փաստաբան  Ամրամ  Մակինյանը: