ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

 

Մայիսի 30-ին, ժամը 17։10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են երկու «KamAZ» մակնիշի բեռնատարներ (վարորդներ՝ Ն. Ա. և Ա. Ք., ծնված 1986 թ․), ինչի հետևանքով մեկը կողաշրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ք.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոպիտալացվել Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ բեռնատարը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը դարձել է երկկողմանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով