ՔՊ-ական մի քանի պատգամավորներին հսկում են. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ավելի քան մեկ ամիս ձգվող ընդդիմության փողոցային պայքարի դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի եւ պետության պաշտպանության ներքո։ Իշխանական թիմից կան մարդիկ, որոնք պայքարի հենց սկզբից շուրջօրյա գրաֆիկով հետեւում են պայքարին, ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անում, ստատուսներ գրում, Փաշինյանին կրծքով պաշտպանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրներն ասում են, որ նրանցից ամենաակտիվներին իշխանությունը հատուկ պաշտպանության տակ է առել․ նրանց տների մոտ ՊՊԾ ծառայողները հերթափոխով ծառայություն են իրականացնում, ամենուր նրանց ուղեկցում են 7-ի տղերքը, որպեսզի նրանց հանկարծ չվնասեն։ Ցանկը մեծ է, բայց այստեղ իրենց պատվավոր տեղն ունեն պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, համատեղության կարգով ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանը եւ այլք։

Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան անհանգստացած է նրանց անվտանգությամբ, որքան սրանով ցուցադրում է, որ իշխանությանը պաշտպանողները կլինեն իր հոգածության տակ եւ կդառնան առանձնաշնորհյալներ, իսկ դավաճանները կպատժվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով