Ուզում եմ անդրադառնալ այն արտիստներին, ովքեր համարձակություն ունեցան գալ և սիրով կատարել իրենց ստեղծագործությունները հայ ժողովրդի համար.Աննա Հովներ

ՀՀԿ  անդամ  Աննա Հովները  գրում   է.

Ես ուզում եմ անդրադառնալ այն արտիստներին, ովքեր համարձակություն ունեցան գալ և սիրով կատարել իրենց ստեղծագործությունները հայ ժողովրդի համար: Մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, տաղանդավոր: Ովքեր չեն տառապում աստղային հիվանդությամբ, ովքեր չեն կիսում ժողովրդին սևերի և սպիտակների, ովքեր ելույթ են ունենում ժողովրդի առաջ` անկախ վերջինիս քաղաքական հայացքների: Ովքեր դժվար պահին սատարեցին այդ ժողովրդին և անկախ եղանակային պայմաններից` եկան:
ԳԱՅԱ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ
«Ես պատրաստ եմ ամեն օր էլ ելույթ ունենալ, ու կապ չունի, թե ինչքան մարդ կա կանգնած բեմի մոտ»,- ասաց ինձ Գայան, ով ելույթ ունենալուց հետո փոխում է հագուստը և մասնակցում գրեթե բոլոր հանրահավաքներին և քայլերթներին:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև ոճաբան և պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանին, ով նույնպես մեծ պատրաստակամությամբ միշտ անում է այն, ինչ իր ուժերի մեջ է և կանգնում ժողովրդի կողքին: Գայ ջան, Ար ջան, շնորհակալ ենք, որ դուք կաք: Ձեր տեսակն անփոխարինելի է: Գայուշի ամեն ելույթից հետո ժողովուրդը ոգևորվում է և ոգեշնչվում: Բռավո❤️
ԱՐՏՅՈՄ ԱՅՐՈւՄՅԱՆ
Տաղանդաշատ երաժիշտ, ջութակահար: Մարդ, ում ճանաչում եմ 15 տարուց ավելի, և ով չի փոխվում երբեք` հավատարիմ մնալով իր սկզբունքներին: Համեստության հոմանիշ, հրաշալի մարդ: Շնորհակալ ենք, որ դու կաս❤️
ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամենամոտ ու հարազատ ընկերս է: 20 տարվա ընկերս, ում հետ անցել ենք կյանքի ճանապարհ` հաղթահարելով բազմաթիվ փորձություններ: Մարդ, ով քարկոծվում է ամեն օր` ստանալով բազմաթիվ կեղտոտ նամակներ իր քաղաքական դիրքի պատճառով, բայց չի նահանջում և տեր է կանգնում իր սկզբունքներին: Սամ ջան, սա էլ կանցնի: Որքան շատ են կեղտոտ քոմենթներն, այնքան էլ շատ է հարգանքն ու սերը քո անձի նկատմամբ: Սա էլ կանցնի: Շնորհակալ ենք, որ կաս❤️
ԱԼԼԱ ԼևՈՆՅԱՆ
Ալլան երբեք չի փոխվել: Ալլան միշտ հավատարիմ է իր հայացքներին և դիրքորոշմանը: ՀՀ վաստակավոր արտիստի կոչումն էլ չփոխեց իրեն: Նա մնաց ժողովրդի սիրելի երգչուհին և միշտ պատրաստ է նվիրել իր գեղեցիկ կատարումներն իր լսարանին, անկախ համերգի վայրից կամ եղանակից: Որովհետև Ալլան պրոֆեսիոնալ է և կայացած, թե որպես մարդ, թե որպես երգչուհի: Շնորհակալ ենք, որ կաս❤️
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՄՐՈ)
Արսեն Գրիգորյանը` ազգային երաժշտության սիմվոլներից է: Ազգային երաժշտական դաստիարակության ջատագովը: Յուրահատուկ կերպար մեր էստրադայում: Նա միշտ պատրաստ է երգել իր ժողովրդի համար և գրեթե ամեն օր մասնակցում է ժողովրդի հետ հավասար բոլոր քայլերթներին: Շնորհակալ ենք, Արսեն ջան❤️
ՀԱՅԿ ՂՈւԼՅԱՆ
Ամեն անգամ Հայկին նայում և մտածում եմ, որ ինչ լավ է, որ իրեն ունենք երգի ասպարեզում: Համեստ, ազնիվ, դաստիարակված, ազգային մտածելակերպի տեր մարդ է Հայկը: Հրաշալի վոկալային տվյալներ ունեցող, տաղանդավոր և անկեղծ: Եվ ամենակարևորը` սկզբունքային: Վստահ եմ, որ Հայկին ճանաչելու է ողջ հայ ժողովուրդը, որովհետև նա արժանի է լայն ճանաչման: Շնորհակալ ենք, Հայկ ջան❤️
ՕՔՍԱՆՆԱ ԲԱԲՈւՐՅԱՆ
«Արցախի ձայներ» խմբի այս հրաշալի գեղեցկուհի երգչուհին հիացրեց ժողովրդին իր տաղանդով և արցախյան ոգի պարունակող երգերով: Երբեք չհրաժարվեց գալ Ֆրանսիայի հրապարակ և երգել: Անկախ իր երիտասարդ տարիքից, անկախ ամեն ինչից: Եկավ, երգեց,և արեց դա մեծ սիրով, ինչի համար շնորհակալ ենք իրեն❤️
ԷՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ
Էրիկն իմ վաղեմի ընկերն է: Յուրահատուկ անձնավորություն է ու խայտառակ տաղանդավոր): Էրիկի կատարումներն անզուգական են: Իր վոկալային տվյալներն աննման են: Երբեմն իմ սիրելի շանսոն ոճի հայտնի երգերը ես իսկապես նախընտրում եմ լսել հենց իր կատարմամբ, որովհետև նա անում է դա ինչ որ այլ կախարդական ձևով: Էրիկը սիրով եկավ և մասնակցեց մեր համերգային ծրագրում: Էրիկը չի թաքցնում իր քաղաքական հայացներն ու պայքարում է այս ապիկար իշխանությունների դեմ բացահայտ: Շնորհակալ ենք, որ դու կաս❤️
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արմենին այնքան վաղուց եմ ճանաչում, որ արդեն չեմ հիշում, թե երբ էինք ծանոթացել: Բայց միասին աշխատել ենք տարբեր բեմերում, և ահա մի քանի տարի անց հանդիպեցինք Ֆրանսիայի հրապարակում, և պարզվեց, որ նա ամեն օր ակտիվ մասնակցում է բոլոր հանրահավաքներին: Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ մարդկանց մի քանի տարի անց և նկատում, որ իրենք չեն փոխվել` նույն համեստ ու պարկեշտ կերպարը պահպանելով: Արմենն իսկապես հիացրեց հանդիսատեսին իր անզուգական կատարումներով: Արմեն ջան, բռավո: Շնորհակալ ենք, որ քեզ ունենք❤️
Հիշեք այս արտիստներին, լսեք իրենց երգերը: Ավելին. լսեք հենց իրե՜նց երգերը:
Գնահատեք այս մարդկանց:
Նրանք շատ քիչ են: Շատ:
Շարունակելի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով