Ինքներդ ձեզ հարցրեք. ձեր համար ո՞րն է կարևոր երկիրը, թե՞ Իքսի հանդեպ ձեր հակակրանքը․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական  փորձագետ   Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նախ՝ ինքներդ ձեզ հարցրեք. ձեր համար ո՞րն է կարևոր երկիրը, թե՞ Իքսի հանդեպ ձեր հակակրանքը / ատելությունը։

Երկրորդը՝ ամեն մեկն իր, պայմանական ասած, «Իքսին» ունի։ Մեկն ասում է «Քոչարյանը», մյուսը՝ «Սերժը», երրորդը՝ «Իշխանը», չորրորդը՝ «Վանեցյանը» ևն, ևն։ Եթե բոլորի սրտի իքսերին հեռացնել հրապարակից, կպարզվի, որ հրապարակում մնացել է միայն Ժյուլ Բաստիեն Լըպաժը։ (Եթե չգիտեք ով է, գուգլեք)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ՝ ես հրապարակում տեսնում եմ մարդկանց, որոնցից զզվում եմ։ Բայց հասկանում եմ նաև, որ ինձնից էլ զզվողներ կլինեն։

Երրորդը՝ հարցրեք ինքներդ ձեզ. ո՞վ է շահում այս ահավոր պառակտիչ թեզից։ Պատասխանը պարզ է. շահում է նա, ում պետք է, որ իրավիճակը չփոխվի։ Այսինքն Նիկոլը։ Եւ թուրքերը։

Ու եթե սա հասկանալուց հետո էլ շարունակում եք պնդել, որ չէ, կարևորը Իքսը չլինի հրապարակում, ուրեմն ընդունեք նաև, որ օք եք, որ Նիկոլը Հայաստանը վարի տա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առանց «բայց»-երի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով