Իշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է․ Տիգրան Աբրահամյանը`Չալաբյանի ձերբակալության մասին

 

  «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Ավետիք Չալաբյանի բնակարանի խուզարկության և բերման ենթարկման կադրերը նայեցի, դեռ չեմ խոսում, թե ինչ կասկածանքով են նրա հետևից գնացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված։

Ինձ հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչները, ինչպե՞ս են այս պայմաններում ապրելու այս փոքր երկրում։ Մի դեպք չի, երկուսը չի, մեկը մեկից այլանդակ։

Ոչ մի արդարացնող բան այս դեպքում չի աշխատելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են սպասարկել թուրքական օրակարգը։

ՀԳ. Ավետիք Չալաբյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք չեմ առնչվել, բայց տհաճ էր տարածվող տեղեկատվությանն ու տեսանյութին ծանոթանալը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով