Բայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում. Արթուր Ղազինյան

 

Բայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլների մտքում միայն փողն է. նրանք վստահ են, ընդդիմադիրները փողով ցույց են գնում, փողով փողոց են փակում, փողով հարցազրույց են տալիս, փողով ֆեյսբուքում ստատուսներ են գրում:

Սրանք փողից բացի այլ արժեք ու գաղափար չունեն, սրանք ապրում ու շնչում են փողի համար:

Նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները չեն պատկերացնում, որ ՄԱՐԴԸ կարող է ունենալ գաղափար, թասիբ, ազգային արժանապատվություն, հայրենասիրություն, պատիվ: Նրանք երբեք չեն ունեցել այդ զգացմունքները և դա խորթ ու անհասկանալի է իրենց համար:

Նիկոլները չեն հասկանում, ո՞նց կարելի է հանուն գաղափարի, արժեքների ու սկզբունքների 12 օր գիշեր-ցերեկ պայքարել, բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ, քայլել օրը 20 կմ:

Չեն հասկանում ու ընկնում են ֆանտզիաների գիրկը. ինչ որ գնացուցակ են պատրաստում ու տարածում իրենց հետևորդների մեջ, նորից պառակտում Հայ ժողովրդին, ատելություն սփռում, թալանի մասին նորից հիշում:

Բայց էնքան անուղեղ են, որ չեն մտածում, որ վիրավորում են տասնյակ հազարավոր ազնիվ ու հայրենասեր Հայ մարդկանց:

Էնքան հիմար են, որ չեն հասկանում, որ իրենց հրապարակած գնացուցակով 10 օր երթեր անելու ու փողոց փակելու համար նույնիսկ Իսրաելի պետական բյուջեն չէր բավականացնի:

Ոչինչ, քիչ մնաց, շատ շուտով վերջ կդնենք էս մանր չարչիությանն ու որկրամոլությանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

thirteen − 1 =