Գերասիմ Վարդանյանին կալանավորելը դասական քաղաքական հետապնդման օրինակ է. Թագուհի Թովմասյան

 

Թագուհի Թովմասյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քաղաքական հետապնդումները ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած իշխանության կողմից շարունակվում են:

Այսօր դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին:

Սա դասական քաղաքական հետապնդման օրինակ է, քանի որ կալանավորման հիմքը դեռ 2020 թվականին տեղի ունեցած դեպք է, որի շրջանակներում մի քանի անգամ տարբեր դատարաններ մերժել են Գերասիմ Վարդանյանին կալանավորել, իսկ այսօր վերջինիս կալանավորում է մի դատավոր՝ Դավիթ Արղամանյանը, ով 2018 թվականի հեղափոխության օրերին թմբուկ էր զարկում Նիկոլ Փաշինյանի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմիջայլոց, նա նույն դատավորն է, ով դեռ ամիսներ առաջ պատմության մեջ առաջին անգամ դատավորին՝ Բորիս Բաշխյանին կալանավորելու որոշում կայացրեց, որը կրկին քաղաքական հետապնդման արդյունք էր՝ արձանագրված ամենատարբեր կառույցների կողմից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով