«Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է<Մեր հանրության գիտակից հատվածն առնվազն 2019-ից հասկացել է, թե ինչ է կատարվում: Եվ այս իմաստով Բրյուսել յան հերթական հանդիպումը պարզապես ևս մեկ առիթ էր՝ գոնե արթնանալու համար, նաև գիտակցելու, որ Նիկոլ Փաշինյանը հայանպաստ ոչինչ չի անում և աշխատում է ի վնաս ՀՀ-ի ու ԱՀ-ի: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք կրկին իրականությունն իմանում ենք թշնամի պետության նախագահից: Ալիևի ու Էրդողանի զրույցը ներկայացնելով՝ թշնամական կողմում ասվում էր, որ Նախիջևանին կապող «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Մինչդեռ հաջորդ օրը Հայաստանի իշխանությունները նորից «առյուծ են կտրում». ՀՀ ԱԽ քարտուղարը փորձեց նվնվացող ձևով հերքել վերոնշյալը, թեպետ ամեն անգամ Ադրբեջանը հակառակն է հաստատում:

Բրյուսել յան այցից հետո կրկին արձանագրել եմ Փաշինյանի ու իր իշխանության հերթական սուտ, մանիպուլ յացիոն հայտարարություններն ու պահվածքը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ու իր հրոսակախումբն Արցախի հարցը փակել են դեռ 2019-ին՝ Դուշանբեում, շատերի համար գաղտնիք չէ, բայց արդեն նաև ՀՀ-ի շուրջ են դավեր հյուսվում: Այս իշխանությունները փաստորեն Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի համար միջանցք են դարձնում, ինչը, կարծում եմ, շատ ավելի պետք է անհանգստացնի ու արթնացնի մեր հասարակությանը. յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ Նիկոլն ու իր հրոսակախումբը եկել ու մտել են յուրաքանչյուրի տուն»,-նշեց պատգամավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մ. Հակոբյանը շեշտեց, որ ավելի վաղ ժամանակահատվածում մտածում էին ՀՀ իշխանություններին պարտադրել արցախանպաստ, հայանպաստ գործընթաց վարել. «Բայց երևի միամիտ էինք, որ կարծում էինք, թե պետք է պարտադրել: Հիմա հասկանում ենք, որ դա անհնար է, որովհետև այս մարդկանց սրբությունները մեկ այլ դաշտում են: Այս իշխանությունների համար շատ փողն է գերագույն արժեք: Ըստ իս, իրենք երկու պայմանի արդյունքում գնացին նման քայլերի՝ ընչաքաղցություն և ատելություն Արցախի և, ընդհանրապես, հայի նկատմամբ: Սա հաշվի առնելով՝ իրենց ընդամենը պետք է դեն շպրտել: Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև եթե մնան, ապա մեզ շատ կարճ ժամանակ է մնացել: Հաշվի առնելով լրատվական հոսքերը՝ թշնամական պետությունում հայաստանյան իշխանությունների նկատմամբ բավականին դրական վերաբերմունք, գործողությունների նկատմամբ դրական ազդակներ կան:

Այնտեղ չեն թաքցնում, որ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև սկսված գործընթացները ամենաշատն ամռան ընթացքում կամ վերջում ավարտվելու են: Այն սև գործը, որի համար Նիկոլը թշնամիների կողմից Հայաստանում ղեկավար է նշանակվել, մինչև ամռան վերջ կատարած է լինելու: Այդ գործը լինելու է Արցախի վերացումը, Հայաստանի Հանրապետության ոչնչացման սկիզբը: Երբևէ այնպես չի եղել, որ մեր հայրենիքն այսքան ծայրահեղ վիճակում լինի, մենք մշտապես կարողացել ենք ելքեր գտնել: Հուսով եմ՝ այս անգամ ևս հաջողելու ենք: Այն շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է: Ես վստահ եմ, որ «Դիմադրության» շարժումը հաջողելու է: Եվ որևէ մեկն իրավունք չունի մեզ ասելու, թե խառնվում ենք ՀՀ ներքաղաքական հարցերին: Մենք չենք խառնվում ՀՀ ներքաղաքական հարցերին, խառնվում ենք հայի լինել-չլինելու հարցին, մեր հայրենիքի փրկության համար ենք պայքարում, և Արցախն անմասն չէ այդ պայքարից: Հրապարակում նաև մարդիկ են, ովքեր Արցախից հատուկ գալիս են ՀՀ, որ ներդրում ունենան, իրենց ձայնը հասցնեն»:

Այս համատեքստում Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք ԱՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հերթական կոշտ հայտարարությանը: Նա նշեց, թե այս փուլում ինչից էր բխում այն: «Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն ավելի անբռնազբոս է, ավելի վստահ է դառնում: Գնալով՝ թե՛ ինքը, թե՛ իր թիմակիցներն ավելի ցինիկ պահվածք են դրսևորում: Ամեն անգամ իրենք փաստում են, որ իրենց համար Արցախ, Հայաստան, և առհասարակ, նման արժեքներ գոյություն չունեն: Եթե ազգային մտածողությամբ քաղաքական ուժերը, մարդիկ լռեն, իրենց դեմն առնել այլևս հնարավոր չի լինի: Արցախի Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին:

Եվ ԱՀ ԱԺ-ն ամեն անգամ ժողովրդի պատասխանն է տալիս Հայաստանի ներկայիս թրքահաճ իշխանություններին: Խմբակցություններից յուրաքանչյուրն իր առաջարկներն էր ներկայացրել: Վերջին հայտարարությանը, սակայն, առանց պատճառաբանությունների չմիացավ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ինչին այստեղ հետևեց մարդկանց ցասումը, որովհետև Արցախում, առավել քան երբևէ, բոլորը հասկանում են, որ մեզ միայն միասնականությունը կփրկի: Որքան էլ մենք տարբեր հայացքներ ունենանք քաղաքական և այլ հարցերում, Արցախի հարցում բոլորս մեկ ուղղություն ու տեսլական ունենք:

Այս անգամ «Միասնական հայրենիքի» տեսլականը փոխվել էր: Հետո ինչ-որ անհասկանալի նոր հայտարարությամբ հանդես եկան՝ երևի պարզապես խուսափելու ժողովրդի ցասումից: Ամեն դեպքում սա լավ չի ընկալվում: Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է միասնականությունը, որովհետև մենք պայքարում ենք մեկ արժեքի համար, որի անունը հայրենիք է: Մենք պայքարում ենք մեր նահատակված հերոսների համար, որոնք դեռ 1988-ից իրենց կյանքը չեն խնայել ու առ այսօր չեն խնայում, որ մենք ազատ, անկախ հայրենիք ունենանք: Մենք ամեն կերպ՝ լինի հայտարարությամբ, գործողությամբ, միշտ հակազդելու ենք: Ինձ Արցախում շատ են հարցնում՝ բա մենք ի՞նչ ենք կարողանալու անել: Ես միայն մի պատասխան եմ տալիս. մենք ենք որոշում մեր հայրենիքի ու մեր սերունդների ճակատագիրը: 2020-ին մենք չէինք սպասում, որ, ի վերջո, կլինեն այդ աստիճանի դավաճան իշխանություններ, որոնք զինվորին մեջքից կհարվածեն ու կհանձնեն հայրենիքը: Հիմա մենք պատրաստ ենք, գիտենք, որ կա նման իշխանություն: Պատրաստ ենք նաև իրենց դիմակայելու, տեր լինելու և՛ հայրենիքին, և՛ սերունդների ճակատագրին»,-եզրափակեց մեր զրուցակիցը>:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

8 + 13 =