Ալենի մայրիկի պահվածքի մասով կարող ենք արձանագրել, որ պտուղը ծառից հեռու չի ընկել.Արեգնազ Մանուկյան

Ալենի մայրիկը․․․Ֆեյսբուքում գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արեգնազ Մանուկյանը:

ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի մայրիկը վիրավորել ու սպառնացել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ու մյուսների վարած քաղաքականությանը դեմ դուրս եկած քաղաքացիներին։
Ալենի մայրիկին կարելի է հասկանալ, բայց հնարավոր չէ ընդունել նրա վարքագիծը։
Հասկանալի է, որ Ալենի մայրիկը չի ուզում իշխանափոխություն, քանզի գերմոտիվացված է։ Նրա մի տղան խորհրդարանի խոսնակ է նշանակված, բյուջեի ու այլոց հաշվին տժժում է բալիներում ու միկոնոսներում, վարում է օլիգարխիկ կյանք։
Ալենի մայրիկի մյուս որդին նորաթուխ տաղանդավոր բիզնեսմեն է։ Նրա տաղանդն ի հայտ եկավ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Ալենի մայրիկի մյուս որդին սկսեց ասֆալտի պետական տենդերներ շահել, միլիոնավոր դոլարների հետ խաղալ։
Ահա այս ամենը հաշվի առնելով Ալենի մայրիկը ոչ միայն միջնամատը, այլ նաև այլ բաներ կարող է ցույց տալ ցուցարարներին, քանզի այս իշխանությունն իր ընտանիքի բարեկեցության աղբյուրն է, հետո ի՞նչ, որ սրանց բռնած գծի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, հետո հերթը կարող է հասնել Սյունիքին և այդպես մինչև Երևան։
Ալենի մայրիկը կա՛մ չի հասկանում այս ամենը, կա՛մ հասկանում է, բայց իր ու իր զավակների այսօրն ու սեփական նյութական բարեկեցությունն է իրեն հետաքրքրում, այլ ոչ թե հայ ժողովրդի ու ՀՀ-ի ապագան։
Ինչ վերաբերում է Ալենի մայրիկի փողոցային վարքագծին, ապա այդ մասով նրա դեմ դատական հայց է պատրաստվում բազմաթիվ քաղաքացիների կողմից։
Ալենի մայրիկի պահվածքի մասով կարող ենք արձանագրել, որ պտուղը ծառից հեռու չի ընկել։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

fifteen − eight =