Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

 

Մայիսի 8-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի շենքերից մեկի տանիքից թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիթեղյա կառուցատարրը կախված է եղել Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 48 շենքի տանիքից:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

***

Մայիսի 8-ին, ժամը 11։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով