ԱԻ նախարարն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մեկնարկել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը: Առաջին կանգառը՝ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր:
Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:
Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝ նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում:
Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով