Օրենսդիր, գործադիր եւ գիտական համայնք ձեւաչափով քննարկումները հնարավորություն են տալիս լուծումներ գտնել անգամ ամենաբարդ հարցերի վերաբերյալ. Սիսակ Գաբրիելյան

 

Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս գիտական ոլորտին, ինչի վկայությունը գիտության բնագավառի ֆինանսավորման շուրջ 85 տոկոսով աննախադեպ բարձրացումն է: Ներկայում ոլորտում առկա են ոչ միայն բովանդակային, այլ նաեւ որոշ ընթացակարգային խնդիրներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիտության ոլորտին առնչվող այս եւ այլ հարցերին են անդրադարձել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում` Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր, մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները բարձրաձայնել են գիտության ոլորտում գնումների կարգավորմանը եւ կազմակերպմանն առնչվող հարցեր, ներկայացրել բարեփոխումների հետ կապված իրենց անհանգստություններն ու ակնկալիքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆինանսների նախարարի տեղակալն ու նախարարության մասնագետները ներկայացրել են առկա խնդիրների հնարավոր լուծումները:

Սիսակ Գաբրիելյանը կարեւոր է համարել այն հանգամանքը, որ քննարկումները տեղի են ունենում խորհրդարանում` օրենսդիր, գործադիր եւ գիտական համայնք ձեւաչափով, ինչը հնարավորություն է տալիս լուծումներ գտնել անգամ ամենաբարդ հարցերի վերաբերյալ:

Ավագ Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ հաջորդ հանդիպում-քննարկմանը որոշակի խնդիրներ արդեն լուծված կլինեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով