ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած տղաներին կոչ է արել դադարեցնել այն

 

Կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, ու 5 հոգու բերման ենթարկելու դեպք, ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ Պաշտպանին որեւէ բողոք չէր ներկայացվել: ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք հետեւում ենք պրոցեսին, եւ կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:

Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալու, եւ ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակելու:  Որովհետեւ ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24-7 ռեժիմով աշխատում է եւ այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի եւ ծառայությունների: Ուզում եմ օգտվել առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով