Գեղարքունիքում շարունակվում են երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը թեմայով վարժանքները

 

Գեղարքունիքի մարզի Սոթքի, Կութի, Նորաբակի, Շատվանի, Ճամբարակի թիվ 2 և թիվ 4 դպրոցներում անցկացվել են գործնական պարապմունքներ՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմաներով։ Երկրաշարժի և հրդեհի սցենարներով վարժանքներն իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ու «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնագետները հետևել են գործնական պարապմունքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը: Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ: Տեղում մեթոդական աջակցություն Է ցուցաբերվել աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով