Մենք մասնակիցն ու ականատեսն ենք մի նոր ԱԶԱՏԱՄԱՐՏԻ.Մարգարիտ Եսայան

ՀՀԿ  ԳՄ անդամ   Մարգարիտ Եսայանը  ֆփյսբուքյան  իր  էջում  գրում է.

Այսօրվա երիտասարդները, իրենց պայքարով, իրենց հայրենասիրությամբ, իրենց անպարտ ոգով ի տես աշխարհի հայի անունը պարզերես են անում․․
Նրանք սկսել եւ ավարտին են հասցնելու երկիրը ներքին եւ արտաքին թշնամիներից ազատագրելու գործը․․․
Այսօրվա տղերքը եւ գեղեցկուհի աղջնակները, որ ամբողջ Հայաստանով, գյուղերում, քաղաքներում, փողոցներում, կամուրջների վրա, դուրս են եկել դավաճանի եւ անհայրենքի դեմ պայքարի, երկիրը ներքին թուրքից ազատագրելու, ապացուցում են, որ հայի տեսակը չի մեռել, որ հայն իր արժանապատվությունը վերագտել է, որ իրենց հասակակից զինվորները 44 օրյա չարաբաստիկ պատերազմում եւ 90-ականների ազատագրական պատերազմում իզուր չեն զոհվել, որ իրենց հասակակիցները եւ իրենց հայրերն ու եղբայրները զոհվել են հանուն Արցախի, հանուն հայրենիքի, հանուն արժանապատիվ կյանքի, հանուն անվտանգ կյանքի․․։
Այսօրվա երիտասարդները մեր երկրի արդեն հենց ԱՅՍ օրն են, իրենցն է ապագան եւ իրենք են այս ներկայի տերը․․․․
Մենք,ավագներս, պարտավոր ենք էս ջահելների կողքին լինել, այնքան մոտիկ, որ թշնամու ցանկացած <գնդակ> մեզ դիպչի, եւ ոչ երիտասարդներին։
Մենք պարտավոր ենք պաշտպանել այս երիտասարդների արդար գործը․․․
Մենք էս երիտասարդներին պարտք ունենք՝ազատ, անվտանգ եւ արժանապատիվ պետություն․․․
Պարտավոր ենք մեր պարտքը վերադարձնել երկրի իրական տերերին․․․
Երկրի տերը այսօր եւ միշտ այս երիտասարդ ու սիրուն մարդիկ են․․․
Այսօր Հայաստան աշխարհում մի նոր ՎԵՐԱԾՆՈՒՆԴ է,
Այսօր մենք մասնակիցն ու ականատեսն ենք մի նոր ԱԶԱՏԱՄԱՐՏԻ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով