Նիկոլ Փաշինյանին ենթարկվող բոլոր ոստիկաններին սպասվում է նույն ապագան.Էդգար Ղազարյան

 

Լեո-Պարոնյան խաչմերուկում կնոջը վրաերթի ենթարկելու համար ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս վերնագիրը պետք է կարդան բոլոր ոստիկանները։ Նրանց բոլորին նույն հեռանկարն է սպասվում։ Ակնհայտ է, որ ՃՈ սպայական վաշտի հրամանատարը հայտնվել է այդ վիճակում` Նիկոլ Փաշինյանին ապօրինի ծառայություններ մատուցելու համար։ Եթե նա ստացած չլիներ մեքենան թույլատրելիից արագ վարելու հրահանգ, ապա նման դեպք չէր լինի։ Հիմա նա կենթարկվի պատասխանատվության, իսկ մահվան իրական մեղավորը կմնա ազատության մեջ։ Այս հեռանկարը սպառնում է բոլոր ոստիկաններին, ովքեր կատարում են, կամ պատրաստ են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի քմահաճություններն ու հանձնարարությունները։ Նրանք դեռ քիչ ժամանակ ունեն հասկանալու համար, թե որքանով է իրենց համար շահեկան սեփական դժբախտությունների և ճակատագրի հաշվին ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով