Կապիտուլյանտներ,հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք.Էդուարդ Շարմազանով

Կապիտուլյանտներ,հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք։Ֆեյսբուքի իր էջում գրում է  ՀՀԿ  ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը:
Պատերազմը բերել եք դուք։
Պարտությունը բերել եք դուք։
Հարյուրավոր բնակավայրեր թշնամուն տվել եք դուք։
Հազարավոր նահատակների,անհետ կորածների,վիրավորների ու գերիների պատճառ դարձել եք դուք։
Բանակը փաստացի քանդել եք դուք։
Եկեղեցու հետ կռիվ եք տալիս դուք։
Հայաստանի 41 քառ.կմ փաստացի տվել եք դուք։
Ադրբեջանի ու Թուրքիայի «մուղամի տակ պարում եք» դուք։
Չհամարձակվեք պետության անուն տալ։
Դուք եւ հայոց պետականությունը անհամատեղելի եք։
Ձեր իշխանության մնալը նշանակում է Հայաստանի պետականության կործանում։
Հետեւաբար,դուք պետք է հեռանաք՝ խաղաղ եւ անցնցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով