ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

 

Ապրիլի 24-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված 1975 թ․) բախվել է «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ․), այնուհետև շարունակելով ընթացքը (մոտ 4 կմ)՝ բախվել տեխսպասարկման կետի պատին և կողաշրջվել․ Մ․ Պ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել հովացման աշխատանքներ և «Iveco» մակնիշի բեռնատարի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով