Հրդեհ Ախլաթյան գյուղում

 

Ապրիլի 20-ին, ժամը 05։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախլաթյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:46-ին, մարվել՝ 07:24-ին: Այրվել է դպրոցի շենքի առաջին հարկում գտնվող երկու սենյակ (յուրաքանչյուրը մոտ 15 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով