ՀՀ ՊՆ-ն հաստատել է. ժամկետային զինծառայող Արթուր Մարտիրոսովը գերության մեջ է

 

ՀՀ ՊՆ-ն հաստատել է. ժամկետային զինծառայող Արթուր Մարտիրոսովը ադրբեջանցիների հսկողության տակ է հայտնվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն», – ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Մարտիրոսովի գերեվարվելու մասին ավելի վաղ հայտնել եր Ադրբեջանը` նրան ներկայացնելով որպես ձերբակալված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով