Հայաստանի իշխանությունը զոհի կարգավիճակով հետևում է, թե ով իրեն ինչպես է պատժելու.Տիգրան Աբրահամյան

Արցախի հարցով բանակցությունների «մանյովրի» միակ տեղը մնացել է ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը, որը թույլ չի տալիս արագացնելու հայաստանյան իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը։
Իհարկե, մեզ վերաբերող այս կարևորագույն գործընթացում Հայաստանի իշխանությունը զոհի կարգավիճակով հետևում է, թե ով իրեն ինչպես է պատժելու, սակայն խնդիրն այն է, որ դրանից տուժելու է Հայաստանն ու Արցախը։

Այս  մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը:

Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը պատմական մինիմումի է հասցրել Հայաստանի բանակցային հնարավորությունները՝ գործընթացը մտցրել իներցիոն դաշտ, հարաբերական խաղաղությունը պահպանվում է միայն այն պատճառով, որ այս փուլում տարածաշրջանային դերակատարները որոշակի զգուշություն են դրսևորում, սակայն խորքում գործընթացները եռում են և դժվար է ասել, թե որ պահին ինչ նոր հարվածներ կուղղվի Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով