Եթե Նիկոլը մնա իշխանության…Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում  է.

Մոտ,շատ մոտ ժամանակներում կստորագրվի խաղաղության պայմանագիր,որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի տարածք:
Դրան կհաջորդի Թուրքիայի կողմից սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Հաջորդ քայլը կլինի հայ-թուրքական հաշտեցման նոր անվտանգության մեխանիզմները,ինչի հետևանքով ռուսական 102-րդ բազան կհանվի Հայաստանից և մենք վերջնականապես կմնանք թուրքի ազդեցության տակ:
Դե միջանցք բան դա արդեն բնական է,որ կլինի և կլինի թուրքական սցենարով:
Երբ ռուսները գնացին,հայերին փրկող էլ չի լինելու,քանի որ էլ ոչ բանակ ենք ունենալու ոչ էլ դաշնակից:
Մի պրոթուրքական փոքրիկ գաղութի վերածված մեր երկիրը շուտով այդպես էլ չի հասցնի փրկվել թուրքի յաթաղանից,քանզի հայը ինքը լուռ համակերպվեց և ընտրեց այս ինքնաոչնչացման ճանապարհը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով