Անձնազոհություն, վճռականություն, հաղթանակ.Նարեկ Սամսոնյան

 

Անձնազոհություն, վճռականություն, հաղթանակ,- ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի և Արցախի համար ճակատագրական օրեր են սպասվում ու հիմա՝ հենց հիմա է ժամանակը որոշելու, թե ով, որ ճամբարում է. փողոցներում՝ հանուն արժանապատվության և ազգային ինքնության ճամբարում, թե՞ դավաճանների ու ազգադավների կողքին կամ նրանց լատենտ աջակցողների դերում:

Հայաստանին ու Արցախին այսօր անհրաժեշտ են փողոցում մինչև վերջ կանգնելու պատրաստ, չհուսահատվող և անձնազոհություն ունեցող առաջնորդներ և մարտիկներ:

Լցվե՛ք համբերությամբ և վճռականությամբ, պատասխանեք վերևի հարցին և պատրաստ եղեք շատ մոտ ապագայում դուրս գալ ձեր տներից, աշխատասենյակներից և համալսարաններից, դուրս գալ՝ միայն հաղթանակից հետո տուն վերադառնալու պայմանով»,- գրել է Սամսոնյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × three =