ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

 

Ապրիլի 17-ին, ժամը 17:18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Լ. Դ., ծնված 1960 թ․), «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Ռ., ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Հ. Պ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Պ.-ն (ծնված 1987 թ․), Կ. Պ.-ն (ծնված 1959 թ․), Գ. Պ.-ն (ծնված 1957 թ․) և Ն. Պ.-ն (ծնված 2015 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև Ն. Պ.-ն տեղափոխվել՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 1963 թ.) հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, իսկ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորի (Դ. Ս., ծնված 1976 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները Դ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Գ.-ինը՝ բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով