ՃՏՊ Դարպաս գյուղում. կա տուժած

 

Ապրիլի 17-ին, ժամը 21:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դարպաս գյուղի Առափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ բարձրությունից ընկել տնամերձ այգի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժած Մ. Ա-ին մոտեցրել շտապօգնության մեքենային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով