Արսեն Բաբայանը կոչ արեց 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին եւ Նվեր Կիրակոսյանին դուրս գալ հացադուլից

 

Տեղի են ունենալու ամենատարբեր միջոցառումներ, որի ընթացքում լինելու է մեծ երկխոսություն քաղաքացիների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդ երկխոսության արդյունքների արձանագրումը լինելու է մեր վերջնական հաջողության հասնելը: Տեսնում ենք, որ հանրության մի զգալի մասը խորը չի վերլուծում իրավիճակը, և դա օբյեկտիվ է, ուստի անհրաժեշտություն ունենք քաղաքացիներին իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում», – ասաց Բաբայանը։

Նա նշեց, թե չի ուզում քննարկել նախկին բողոքի ակցիաներն արդյունք տվել են, թե ոչ։

«Վստահեցնում եմ, որ նախկինում կատարված բոլոր գործողությունները տվել են արդյունք, և այդ արդյունքների արձանագրումը մենք ունենալու ենք հենց այս գործողություններով, որ այս օրերին տեղի է ունենալու», – նշեց Արսեն Բաբայանը։ Նա չցանկացավ նշել, թե ինչ ակցիաներ են նախատեսում կազմակերպել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արսեն Բաբայանը կոչ արեց 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին եւ Նվեր Կիրակոսյանին դուրս գալ հացադուլից:

Անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորմն» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա նշել էր, որ եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախներ Շոշ գյուղից` Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի, Արսեն Բաբայանն ասաց. «Պարոն Վանեցյանի հրմանատարությամբ զորախմբին վստահված բոլոր տարածքները մինչև հիմա հայկական ուժերի վերահսկողության ներքո են, այդ թվում նաև Շոշը։ Դանիել Իոաննիսյանի հայտնի ստախոսության հետևանքները մենք կտեսնենք շուտով, երբ զորախումբը  վերջնականապես կորոշի Դանիել Իոաննիսյանին քարշ տալ դատարան։

Բացի այդ, ինչ-որ հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում մանրամասն քննություն է իրականացվել, և պարզվել է, որ այդպիսի բան չի եղել։ Սպասենք, և դանիելներն իրենց պատասխանը կստանան։ Ամեն դեպքում հիշեցնում եմ՝ զորախմբին վստահված տարածքները մինչև այս պահը մնացել են հայկական։ Դանիել Իոաննիսյանը թող պատասխանի, ի՞նչ էր անում ինքը որոշ տեղերում դրոններ թռցնելով, ո՞ւր էր ուղարկում այդ վիդեոները։ Ժամանակը կգա, մանրամասն քննություն կիրականացվի»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով