Մի հարց ունեմ բոլոր նրանց, ովքեր այսօր այս կամ այն պատճառով սևացնում են Արթուր Վանեցյանի ակցիան ու փորձում օրակարգը շեղել՝ ԻՍԿ ԴՈւՔ Ի՞ՆՉՔԱՆ ԳՈւՄԱՐՈՎ ԿՎԱՃԱՌԵԻՔ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ.Մադաթյան

Հոգեբան  Միհրդատ Մադաթյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՎ ԱՄԵՆԱՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԾԱՎԱԼՎՈւՄ Է ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԻՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈւՄ՝ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ։

Երեկվանից համացանցում, ժողովրդական ընդվզման տեսանյութերի տակ կարդում եմ որոշ, հիմնականում կանանց մեկնաբանություններ, որոնք մեղմ ասած թյուրիմածության մեջ են գցում ինձ։ Որքան որ կարողացա ուսումնասիրել, սույն «ծյոծերը», ղեկավար դիրքեր չեն զբաղեցնում այսօրվա իշխանությունում, ասեմ ավելին՝ հիմնականում ապրում են գյուղերում կամ արտերկրում։ Եվ այսպես, ուզում եմ արտահայտել իմ կարծիքը այս մասով։
Արթուր Վանեցյանը, ինքնաբուխ ընդվզման ակցիա է սկսել՝ ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ… Ոչ մի ստիպողականություն, ուղղակի մարդը որոշել է դուրս գալ փողոց իր բողոքը արտահայտելով այս, ակնհայտորեն արդեն ԱԶԳԱԴԱՎ իշխանությունների դեմ, հայտարարելով, որ տուն չի գնա, մինչև չհեռացնի նրանց։ Հասունացումը ակնհայտ էր՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որ՝ «Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», որով ակնհայտորեն ասվեց, որ 5000 երիտասարդ ՀԱՅ ՄԱՐԴ զոհվել է «հանուն ոչնչի», կամ միայն այն բանի համար, որ «որ չասեն «Նիկոլ դավաճան»»։ Ու այս խոսքերից հետո, մարդը, ով ինքը հանձն է առնում, որ անմիջական մեղավոր է, ըստ իր խոսքերի, 5000 անիմաստ զոհված Հայ մարդու համար, այնքան ամուր է կառչած իր աթոռից, որ որպես մեղքերի քավում, նույնիսկ հրաժարական չի տալիս։ Փաշինյանը, ամեն կերպով ստորադասելով Հայոց Բանակը, Հայաստանի Հանրապետության սուվերեն սամանները և վերջապես ԱՐՑԱԽԸ, խոսում է ադրբեջանի կազմում Ղարաբաղի սուվերենության և Հայ-ադրբեջանական ԱՄԵՆ ԳՆՈՎ խաղաղության օրակարգի մասին՝ Հայի արժանապատվության, մեր ՀԵՐՈՍՆԵՐԻ անունների այլասերման, նրանց նպատակների արժեզրկման և վերջապես Հայրենիքի կորստի գնով։
Այս լույսի ներքո, կան հայ մարդիկ, ովքեր՝
– Մեկնաբանում են, թե talanchiner են հավաքվել Ազատության հրապարակում… Եթե Հայրենիք սիրելն ու Հայրենիքի համար պայքարելը, Դուք անվանում եք talanchi-ություն, ուրեմն ԵՍ ԹԱԼԱՆՉԻ ԵՄ։ Թալանի սին գաղափարը, որը փաթաթել են Ձեր վզին, մի նպատակ է ունեցել, որ Ձեզանից խլեն Ձեր ունեցած ամենակարևորը՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Մի փոքր ուղեղ ունեցեք։ Նայեք այսօր հրապարակում հավաքված մարդկանց, որոնցից շատ շատերը երբեք, ոչ մի կարգերի օրոք, ոչ մի պաշտոն չեն զբաղեցրել և նպատակ էլ չունեն զբաղեցնելու։
– Ասում են՝ «gnacek sahman@ paheq…»: Եվ սա ասում են մեր 44-օրյա պատերազմի հերոսներին, ովքեր այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում… Կարծում եմ ամոթալի է նման միտք արտահայտելը։ Ինքը՝ Վանեցյանը, ամբողջ պատերազմի ժամանակ գտնվել է Արցախում և որքան ինֆորմացված եմ, ուժերի ներածի չափով օգնել Հայրենիքի հաղթանակին։
– Ասում են՝ «Vanecjan@ ov a, vor ira koxqin kangnenq»։ Հայրենիքի կորցնելուց, Հայրենիքի համար պայքարի մեջ, անձերի չեն նայում։ Պատերազմի դաշտում չես նայում, թե կողքիդ կռվողը՝ թալանչի է, թե կոռուպցիոներ, սև է թե սպիտակ… Այս օրհասական պահին, եթե մարդը դեռ ընտրում է թե ում կողքին կանգնի, ապա նույն նիկոլականն է, ով ուզում է Արցախը հանձնել։
Խոսքերը ոչինչ են, գործողությունները պատմում են մարդու իրական նպատակների և արժեքների մասին։ Խոսքով կարելի է հայրենասեր լինել, սակայն վարքով՝ վախկոտ ու անհայրենիք մի անձ, ով այս օրհասական պահին նստած բազմոցին ընտրում է թե ով պետք է առաջնորդի Հայրենիքը փրկելու շարժումը, ու կարող է աչքերի գույնից ելնելով, համարի, որ իրեն դուր չի գալիս, և ավելի լավ է Հայրենիքը կորցնի։ Խոսքերով, շատ շատերը ցավացել են Արցախի համար, 44-օրյա պատերազմի ժամանակ և գոռացել՝ ՀԱՂԴԵԼՈւ ԵՆՔ, բայց վարքով՝ նստատեղը չեն կտրել իրենց բազմոցներից ու այժմ էլ մեր՝ 44-օրյա պատերազմի մասնակից ՀԵՐՈՍՆԵՐԻՆ նախատում են, թե ինչու սահմանին չեն։ Խոսքերով, շատերը՝ ՀԱՅՐԵՆԻՔ ու ԱՐՑԱԽ են ուզում, բայց վարքով՝ միայն մտածում են ստամոքսի մասին ու կախարդական «talan» կեղծ բառից, աչքերի առջև մթագնում է, ու պատրաստ են Հայրենիքը հանձնել։
Մի հարց ունեմ բոլոր նրանց, ովքեր այսօր այս կամ այն պատճառով սևացնում են Արթուր Վանեցյանի ակցիան ու փորձում օրակարգը շեղել՝ ԻՍԿ ԴՈւՔ Ի՞ՆՉՔԱՆ ԳՈւՄԱՐՈՎ ԿՎԱՃԱՌԵԻՔ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Ես կարծում եմ յուրաքանչյուր ՀԱՅ, ով բացի ուտելուց ունի նաև այլ արժեքներ, ով կենդանուց տարբերվում է իր արժեհամակարգով, ով գլխով ոչ միայն ուտում է… Իր պարտքը պետք է համարի լինել Ազատության հրապարակում և պարտավոր է մասնակից դառնալ Հայ-Ադրբեջանական ամենամեծ և ամենաճակատագրական պատերազմին, որը ցավոոք, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ծավալվել է ոչ թե սահմանին… Ո՛Չ։ Այլ Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով