Արտո Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես` Արտավազդ Մովսիսյանս ս 44֊օրյա պատերազմի մասնակից եմ։ Ես կռվել եմ հանուն Արցախի և ՀՀ պետականության, կռվել եմ, որ Արցախի և Հայաստանի դրոշները մնան կանգուն, կռվել եմ, որպեսզի Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։
Ես միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին, և կոչ եմ անում բոլոր մարտական ընկերներիս ևս միանալ այս պայքարին, քանի որ այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սա քաղաքական պայքար չէ, ես քաղաքականության հետ որևէ աղերս չունեմ. սա հայրենիքի համար մղվող գործընթաց է, որին պետք է միանան բոլոր հայրենասեր հայերը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news