Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը.Աշոտյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը։Ֆեյսբուքի  իր   էջում գրում   է   ՀՀԿ   ԳՄ անդամ  Արմեն  Աշոտյանը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը։
Գերմանական կողմի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետականի մոտեցումները Արցախի հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ վերջին զարգացումների վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շռապելին երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով