Ողբերգական դեպք Երևանում. աստիճաններից ընկած տղամարդը, ում առաջինը օգնություն են ցուցաբերել Երևանի գնդի պարեկները, ապա ժամանած բժիշկների կողմից հետազոտվելու ընթացքում մահացել է

 

Երեկ՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս  մասին տեղեկացնում է  shamshyan.com_ը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ, նույն վաշտի ավագ պարեկներ Վարանցովի Բալասանյանի և Գոռ Խանբեկյանի հետ, նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:   Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 

Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով