Սերժ Սարգսյանը ճիշտ էր, դուք բոլորդ սխալվեցիք.Արմեն Ամիրջանյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Արմեն Ամիրջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Խաղաղության “ճարտարապետի” հռետորաբանությունը իրոք՞ փոխվել է, թե՛ փորձում է էլ ավելի լարել իրադրությունը Արցախում և նոր պատերազմ հրահրելով վերջնականապես հանձնի Արցախը թշնամուն՞։ Նոյեմբերի 9֊ի տխրահրչակ կապիտուլյացիոն պայմանագիրը ստորագրելու պահից ի վեր, ողջ կապիտուլյանտ խունտան լծվել էր տարածաշրջանում խաղաղության և համերաշխության դարաշրջանի կեղծ թեզերի առաջ քաշմանը։
Նախ ադրբեջան ֆաշիստական ցեղասպան և հայատյաց արհեստական գոյացությունը երբեկ խաղաղություն չի ուզել, այդ չպետության դիկտատորի միակ փորացավը Հայկական պատմական հայրենիքին տիրանալն է առանց Հայերի։
Բոլորս շատ լավ գիտենք ինչպես է սկսվել Արցախյան շարժումը, ինչ ճանապարհ ենք անցել, բանակցային ինչ հայանպաստ կարգավիճակ ունեինք և մենք էինք պարտադրում խաղաղություն տարածաշրջանում։ Իսկ պարտված Հայաստանը չի կարող խաղաղություն պարտադրել, պատճառները չափից դուրս շատ են…
նիկոլ փաշինյանը նոյոմբերի 9֊ից մինչ օրս լծվել էր հարևանների հետ խաղաղության քարոզարշավին, անգամ սեփական թիմակիցներն են պատրաստ թուրքի հետ եղբայրություն անել, տառապել “հարևանի” ցավով և այլն։ Այնինչ ադրբեջան Հայատյաց գոյացությունը առ հասարակ չի էլ ուզում ձեր հետ ընկերանալ առավել ևս ձեզ “մարդու” տեղ էլ չի դնում։ Եվ անգամ ձեր “եղբայրության” քարոզներին պատասխանում է ռազմատենչ հայտարարություններով և ինքն է դեռ պայմաններ թելադրում։ Պարոնայք հիմա հասկանում եք որ ՝ Սերժը ճիշտ էր, դուք սխալ, սա այլևս բազմաթիվ անգամ հիմնավոր փաստերով ապացուցվել է, ընդունեք թե ոչ, ձեր խնդիրն է։
Ադրբեջանին Արցախի և ոչ միայն Արցախի տարածքը պետք է առանց Հայերի և ադրբեջանի դիկտատորը ամեն ինչ անելու է և անում է, որ Հայաթափի Արցախը և իր խուլիգանախմբի կողմից օկուպացված տարածքներում։
Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին օրերին Արցախում տիրող լարված իրավիճակին ու դրբեջանցիների բացահայտ ագրեսիվ պահվացքին, ասել է․
«Ադրբեջանը ագրեսիվ խոսույթ է կիրառում, այդ կերպ փորձում է հարձակման լեգիտրմություն ապահովել»։
Նիկոլ, խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են, իսկ մուրացկանի կարգավիճակով ի վիճակի չես ոչ մի բանի հասնել, դու ասում ես խաղաղություն, Ալիևը վրադ մատ ա թափ տալիս, բա ձեն հանի, բա գոռա, թե՞ էդ մեկն արդեն ներքին լսարանի համար չի ու քո ֆեյքերով տակը չես կարա պահես։
Տարածաշրջանում միակ անվտանգության երաշխավորը Հայոց հաղթանակած և մարտունակ բանակն է, և Հայաստանի պետականամեդ և ազգային իշխանությունը։
Սերժ Սարգսյանը ճիշտ էր, դուք բոլորդ սխալվեցիք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով