Երևանում բախվել են Renault-ն ու Infiniti-ն, վերջինս էլ տապալել է բետոնե էլեկտրասյունը, կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Տեղեկացնում է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 10։00-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Infiniti և Renault մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնեե էլեկտրասյանը, տապալել այն։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրասյան տապալման հետևանքով էլեկտրալարերը պոկվել ու հայտնվել են ճանապարհի մեջտեղում, պարեկային ծառայությունից էլ այդ մասին տեղեկացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, ու հիմա սպասում են, մինչև կժամանեն նշված ընկերությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով