Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել են շմոլ գազից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։ Փաստի առթիվ Բ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչակաան վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։