ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խնդիրն ամենեւին Թուրքիա գնալը չէ,խնդիրը ՝ խոսքի բովանդակության մեջ է։
Ես էլ 2018-ին Թուրքիա մեկնել եմ,բայց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների աչքերի մեջ նայելով ասել եմ ՝Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը,իսկ Ադրբեջանն էլ՝ համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։
Ավելին. արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահին՝ նշել եմ,որ խաղաղության հասնելու համար պետք է ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ սրանք ի՞նչ են խոսելու…«խաղաղասիրություն»,«ճանապարհների բացում»,«ապաշրջափակում»։
Հ.Գ. Ո՞վ կասկածում է,տեսագրությունը կտեղադրեմ։
Բայց կապիտուլյանտների Անթալիայում ելույթ ունենալու օրը,որպեսզի «հպարտ» քաղաքացիները համեմատեն «նախկիններիս» եւ «կապիտուլյանտների» ելույթները տարբերությունը Թուրքիայում։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հա...
ԱՍՏՎԱԾ կա ու նրա առջեւ կանգնելու եք, բայց մինչ այդ էս երկրի վրա եք պատասխան տալու․ Գեղամ Նազարյանը՝ ...
Ավարտվել են ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների...
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news