Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով