Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում բախվել են կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota-ն ու Mitsubishi-ն. վերջինս կողաշրջվելով հայտնվել է ձորակում, կին վարորդներից մեկը հղի է

Երեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը;

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 22։30-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են Լիա Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի 118 ԼԼ 50 համարանիշի և Լաուրա Գալստյանի վարած Mitsubishi մակնիշի 51 RN 111 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Գ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, իսկ Mitsubishi-ի վարորդը հղի է։ Վթարի պատճառն էլ ճանապարհի մերկասառույցն է, ու միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչները ժամանել ու սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ իրականացնել։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն ՀՀ կառավարության հաշվեկշռում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով