Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, կա 5 վիրավոր

 

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 01։20-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ն-ի վարած Opel մակնիշի և Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Մ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Մ-ն, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 25-ամյա Կարեն Գ-ն և Մրգաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով