Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը կայացրել է անօրինականություններ թույլատրելով.Էդգար Ղազարյան

2022 թվականի հունվարի 11-ին, ժամը 12։20-ին ՀՀ վարչական դատարանում (հասցե՝ ք․Երևան․ Գ․Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ 22) տեղի կունենա իմ հայցադիմումի հիման վրա նախնական դատական նիստ՝ ընդդեմ Սահմանադրական դատարանի աշխատակազմի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Խնդրո առարկան այն է, որ ՍԴ աշխատակազմը հրաժարվել է մեզ տրամադրել տեղեկատվություն 2021 թվական ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների գործի քննության ժամանակ աշխատակարգային նիստերի արձանագրությունները, որոնց ընթացքում ընդունվել են աշխատակարգային որոշումներ, այդ որոշումների ընդունման ժամանակ ՍԴ դատավորների անվանական քվեարկության արդյունքները, ինչպես նաև աշխատակարգային նիստերի կազմակերպման գործընթացի վերաբերող տեղեկատվություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատաքննության ընթացքում հնարավոր է ապացուցվի, որ Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը կայացրել է անօրինականություններ թույլատրելով, ինչը չափազանց էական հանգամանք կարող է լինել այդ որոշման լեգիտիմության հանդեպ հանրային վերաբերմունքի ձևավորման համար։

Շահագրգիռ լրատվամիջոցները, իրավաբանները կարող են հետևել դատական նիստի ընթացքին։ Ես միջնորդություն կներկայացնեմ այն ուղիղ եթերով հեռարձակելու հնարավորություն ստանալու համար»,- գրել է Ղազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով